Մխիթարյանը՝ գոլի հեղինակ. «Ռոման» հաղթել է

Մխիթարյանը՝ գոլի հեղինակ. «Ռոման» հաղթել է

PanARMENIAN.Net - Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ռոման» հաղթել է ՍՊԱԼ-ին 3:1 հաշվով:

Վերջին գոլի հեղինակ է դարձել «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին, իսկ 4 րոպե անց արդեն գոլ է խփել:

Մխիթարյանից առաջ գոլերի հեղինակ էին դարձել «Ռոմայի» Լորենցո Պելեգրինին և Դիեգո Պերոտտին՝ 53-րդ և 66-րդ րոպեներին համապատասխանաբար:

«Ռոման» 32 միավորով բարձրացել է 4-րդ հորիզոնական: ՍՊԱԼ-ը եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---