ՀՀ պատանի ծանրորդները Եվրոպայի ԱԱ-ներից 13 մեդալ են բերել16 դեկտեմբերի 2019 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի Մ-15 և Մ-17 առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները 13 մեդալ են նվաճել երկամարտում: Մինչև 17 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն են դարձել Լիանա Գյուրջյանը (+81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (49 կգ): Արծաթե մեդալի են արժանացել Մելինա Խաչատրյանը (71 կգ), Մարգարիտա Առաքելյանը (81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), իսկ Արա Պողոսյանն (61 կգ) ու Պետրոս Պետրոսյանը (102 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը: Մինչև 15 տարեկանների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ), Գարիկ Ոսկանյանը (49 կգ), Ռաֆիկ Մինասյանը (55 կգ) և Ալբերտ Թումասյանը (+102 կգ): Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 23 ծանրորդով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |