Փաշինյան. Wizz Air-ի մուտքը նպաստելու է ՀՀ եկող զբոսաշրջիկների թվի աճին

Փաշինյան. Wizz Air-ի մուտքը նպաստելու է ՀՀ եկող զբոսաշրջիկների թվի աճին

PanARMENIAN.Net - Հունգարական Wizz Air ավիաընկերության մուտքը Հայաստան նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Wizz Air-ի առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին:

«Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երևան-Վիեննա-Երևան եւ Երևան-Վիլնյուս-Երևան ուղղություններով: Սա կարևոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին»,-գրել է Փաշինյանը:

Դեկտեմբերի 16-ինWizz Air ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնը հայտնել է, որ 2020-ից մեկնարկում են Վիեննա և Վիլնյուս ուղիղ չվերթները:

«Երկու քաղաքներ էլ շաբաթական երկու անգամ են չվերթներ իրականացվելու, գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24,99 եվրոյից և արդեն կարող եք օնլայն ամրագրումներ անել»,- ասել է Wizz Air-ի ներկայացուցիչը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---