Աննա Հակոբյանը խոսել է գյուղում ծնողական ժողով չգնացող հարսների և կանանց որպես ռեսուրս դիտարկելու մասին16 դեկտեմբերի 2019 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հասարակության մեջ չափազանց դժվար է որպես ղեկավարի տիկին աշխատելն ու գործունեություն ծավալելը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա գալա ընթրիքի ժամանակ՝ հավելելով, որ այդ գործունեությունը չի դադարեցրել միայն ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատճառով, որն իրեն թույլ չի տալիս հանձնվել: «Օրինակ՝ Հայաստանի գյուղերից մեկում ավանդույթի ուժով գյուղի կանայք իրավունք չունեն գյուղապետարան մտնելու, երիտասարդ հարսներն իրավունք չունեն ծնողական ժողով գնալու, այլ սկեսուրներն են գնում: Մեքենայից իջնում եմ գյուղապետարանի շենքի մոտ և տեսնում եմ՝ այնտեղ հավաքված միայն տղամարդկանց և չգիտեմ՝ բարևեմ, թե՞ ուղղակի գլուխս կախ անցնեմ, որովհետև չգիտեմ բարևելն է ճիշտ ընկալվելու, թ՞ե ուղղակի անցնելը: Ես, իհարկե, բարևում եմ»,-ասել է Հակոբյանը: Աննա Հակոբյանն առաջարկել է մտածել՝ պե՞տք է արդյոք Հայաստանին երկրին վարչապետի տիկնոջ գործունեությունը: «Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, վարչապետի տիկնոջն ու առհասարակ կանանց դիտարկում ենք որպես ուժ և ռեսուրս, որը կարող է և պետք է մասնակցի մեր պետության գործունեությանը: Մենք անում ենք աշխատանք, որն այս պահին դեռևս պետական միջոցներով հնարավոր չի լինում իրականացնել»,-ասել է Հակոբյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա |