Ավստրալացուն 30,000 դրամով «Զվարթնոցից» Ամիրյան փողոց ճանապարհողին գտել են16 դեկտեմբերի 2019 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանները հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում որպես տաքսիների մենեջեր ներկայացած և Ավստրալիայի քաղաքացուն Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոց տաքսիով ճանապարհելու համար 30,000 դրամ ստացած անձին: Այս մասին հաղոդրում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված տղամարդը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 29-ամյա բնակիչ է, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 17.55-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավստրալիայի քաղաքացու, որը հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 18.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում տաքսիների մենեջեր ներկայացած անձը իրեն օդանավակայանից Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոց տաքսիով ճանապարհելու համար վերցրել է 30.000 դրամ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |