ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների հետ Զվարթնոցի տաճարի ամբողջական կոնսերվացիա կիրականացվի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի  մասնագետների հետ Զվարթնոցի տաճարի ամբողջական կոնսերվացիա կիրականացվի

PanARMENIAN.Net - 2020-ին նախատեսվում է«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ամբողջական կոնսերվացիա իրականացնել։ Հաշվի առնելով, որ Զվարթնոցը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և նախատեսվում է գործընթացը կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների հետ։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը 2019-ին 100, 000-ից ավելի այցելու է ունեցել, 5 ցուցահանդես ու 18 այլ միջոցառում է անցկացվել, ասվոմ է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» կայքում:

ՊՈԱԿ-ը Զվարթնոց տաճարի հուշարձանային համալիրի բազմակողմանի ուսումնասիրության խնդիր է դրել իր առաջ։

Արգելոց-թանգարանը նաև ցուցադրության նոր սրահ կունենա։ Որոշակի աշխատանքներ արդեն արվել են հուշարձանի եռաչափ մոդելավորման ուղղությամբ, համապատասխան կազմակերպության հետ պայմանավորվածություն կա։

Արգելոց-թանգարանին նոր շունչ հաղորդելու նկատառումով կփոխվի նաև էքսկուրսիոն տեքստը։

Էքսկուրսիոն տեքստերի ու ցուցադրության փոփոխություն կլինի նաև «Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Բերդ»-ի թանգարանում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---