Հայ պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել Լիտվայում

Հայ պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել Լիտվայում

PanARMENIAN.Net - Հայ պատանի սամբիստները հաջող մասնակցություն են ունեցել դեկտեմբերի 13-15-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված Պրանցիշկուս Էիգմինասի 13-րդ հուշամրցաշարին:

Էմին Շիրոյանը նվաճել է 52 կգ քաշային կարգի հաղթողի կոչումը, իսկ 68 կգ քաշային Ալեքսան Ստեփանյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---