«Զվարթնոցում» ավտոկայանատեղին կթանկանա, բայց ոչ բոլորի համար16 դեկտեմբերի 2019 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կայանման արժեքը 2020-ի հունվարի 15-ից կթանկանա: Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»: Կայանման համար նախատեսված վճարումներն առանձին ժամերի առաջացնում են խցանումներ: Դրանցից խուսափելու համար դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամվա դեպքում կսահմանվի 800 դրամ, 1-5 օր կայանելու համար՝ օրական 3000 դրամ, 5-30 օրվա կայանումն օրական կարժենա 15,000 դրամ: Հովհաննիսյանի խոսքով՝ գործող սակագներով վճարումներ կատարելու հնարավորություն ևս կլինի՝ շենքի ներսում գործող վճարային տերմինալներից օգտվելու դեպքում: Անհրաժեշտ է միայն դուրս գալիս ցույց տալ կտրոնը: Այժմ «Զվարթնոցում» մեկ ժամ մեքենա կայանելու համար նախատեսված է 500 դրամ, ընդ որում մեքենան 10 րոպե կայանել հնարավոր է անվճար: Եթե մեքենան կայանվում է 1-5 օր, օրական վճարվում է 2000 դրամ, 5-30 օրվա կայանումն արժե 10,000 դրամ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է |