Պոլսի նորընտիր պատրիարքի գահակալությունը՝ հունվարի 11-ին

Պոլսի նորընտիր պատրիարքի գահակալությունը՝ հունվարի 11-ին

PanARMENIAN.Net - Պոլսի նորընտիր պատրրիարք Սահակ Մաշալյանի գահակալությունը տեղի կունենա հունվարի 11-ին Սբ Աստվածածին աթոռանիստ Մայր տաճարում։

Հունվարի 12-ին, Սբ Աստվածածին աթոռանիստ Մայր տաճարում կմատուցվի նորընտիր պատրիարքի կարգավիճակում Սահակ Մաշալյանի անդրանիկ պատարագը, ասվում է Պոլսո հայոց պատրիարքության պաշտոնական կայքում։

Սահակ եպս․ Մաշալյանը Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել դեկտեմբերի 12-ին: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---