Զելենսկի. Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը

Զելենսկի. Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականության հարցերում, հայտնում է ուկրաինական unn.com.ua-ն:

«Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Խոսքն, առաջին հերթին Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և ղարաբաղյան հակամարտության մասին է: Մենք մշտապես սատարում ենք միմյանց ինքնիշխանության վերականգնման և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության հարցերում»,-ասել է Զելենսկին:

Ըստ նրա, պետությունները շարունակում են համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ադրբեջան. Բաքվում նա առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---