Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը գնել է RTVi -ը

Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը գնել է RTVi -ը

PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը գնել է RTVi հեռուստաալիքի հսկիչ փաթեթը, հայտնել է Reuters-ը ալիքի հայտարարության վրա հղումով:

Իսրայելյանը գնել է Ռուսլան Սոկոլովի բաժնետոմսերը, որը RTVi-ի սեփականատերն էր 2012-ից: Գործարարը հայտարարել է, որ հնարավորություններ է տեսնում ԱՄՆ Արևմտյան ափում բիզնեսն ընդլայնելու համար՝ ներգրավելով հանդիսատեսին, որը ցանկանում է պահպանել կապը ռուսական մշակույթի հետ:

«Այսօր ԱՄՆ-ում մոտ 7 մլն ռուսալեզու մարդ է ապրում, որոնք շահագրգռված են մայրենիով որակյալ կոնտենտ ստանալու մեջ»,-ասել է Իսրայելյանը, գրում է ՌԲԿ-ն:

RTVi հեռուստաալիքը ստեղծվել է 1997-ին Վլադիմիր Գուսինսկու կողմից, իսկ 2012-ին սեփականատեր է դարձել «Զվեզդայի» նախկին գլխավոր տնօրեն Ռուսլան Սոկոլովը: 2017-ին հեռուստաալիքը վերաբացվեց ներդրողի միջոցներով, որի անունը չէր հրապարակվում:

Միքայել Իսրայելյանը ռեստորանատեր է և գործարար, Muse Lifestyle Group ընկերության գործադիր տնօրեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---