Պետդեպը հասկացրել է, որ Սպիտակ տունը չի փոխի դիրքորոշումը ցեղասպանության հարցով17 դեկտեմբերի 2019 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տունը չի փոխի իր դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ՝ չնայած ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված բանաձևին: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ հայտարարությունը փաստում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պաշտոնապես չի փոխվում: Պետդեպի այս հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հասունացած խիստ հակասությունների ֆոնին: «Մեր դիրքորոշումն արտացոլված է նախագահ Թրամփի՝ ապրիլին հնչեցրած հայտարարության մեջ»,- ասվում է Պետդեպի հայտարարությունում: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թրամփն ավելի քան 1,5 մլն մարդու սպանդն ու տեղահանումն անվանել էր 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկը՝ չարտասանելով սակայն «ցեղասպանություն» բառը: 2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ կոնգրես ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |