Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ-ում տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան

PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի արդյունքում նախնական տվյալներով զոհվել է 4 հոգի, 39 վիրավորված են: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունում, Վրաստանի սահմանից 50 կմ հեռավորության վրա գտնվող թուրքական Հոպա քաղաքում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը մխրճվել է սյան մեջ:



Որոշ հաղորդումների համաձայն, ՃՏՊ արդյունքում զոհվել է երկու Հայաստանի քաղաքացի:



Այդ միջոցին, ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, ՃՏՊ տուժածների թվում իսկապես կան Հայաստանի քաղաքացիներ, բայց նրանց հստակ թիվը ճշգրտվում է: Հայաստանի տուժած քաղաքացիների ճշգրիտ թիվը հայտնի չէ, քանի որ դեռ բոլոր վիրավորվածները չէ, որ տեղափոխվել են հիվանդանոցներ»,- հայտնել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---