Նախարար. Փորձում ենք լուծել ՀՀ-ում Google Maps-ի, PayPal-ի և YouTube-ի հետ կապված խնդիրները18 դեկտեմբերի 2019 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը փորձում է լուծել երկրի տարածքում Google Maps-ի, PayPal-ի և Youtube-ի օգտագործման ընթացքում առաջ եկող անճշտությունները և խնդիրները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հաղորդում է Panorama.am-ը։ «Երբ որ Google Maps-ում ճանապարհը գծվում է քարտեզի վրա, ադրբեջանական անկլավներ է ցույց տալիս Հայաստանի տարածքում՝ մասնավորապես Նոյեմբերյանի հատվածում, ինչը լուրջ խնդիր է թե տուրիստների համար, թե քաղաքական տեսանկյունից»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ դա վերաբերում է նաև Արցախին։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ կառավարության ուշադրության կենտրոնում են նաև PayPal և GooglePay վճարային համակարգերը և լուրջ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ: Youtube-ի որոշ ֆունկցիաների անհասանելիության խնդիրն անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ դրա լուծման համար 3 ճակատով են աշխատում։ «Առաջինը պաշտոնական խողովակներն են։ Երկրորդը` հենց Google-ում և Youtube-ում աշխատող հայերի հետ համագործակցություն է, այսինքն՝ նրանք նույնպես ներառված են այդ աշխատանքներում: Եվ երրորդը` սփյուռքահայերի խումբն է, որոնք ևս փորձում են որևէ կերպ աջակցել»,- ասել է նախարարը։ Արշակյանի խոսքով՝ գոյություն ունի Youtube Partner Programm (գործընկերների ծրագիր), որը Youtube-ի գործընկերներին թույլ է տալիս համակարգի կոնտենտից գումար գեներացնել և մանիտիզացիա անել։ «Հայաստանն ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել Youtube Partner Programm-ի մաս, նույնը PayPal-ի դեպքում է։ Այսինքն՝ հայկական ընկերությունները, բլոգերները, որոնք ուզում են գումար աշխատել, ստիպված են լինում իրենց ընկերությունները գրանցել արտերկրում։ Բացի այդ, մեկ նրբություն էլ կա. Youtube Partner Programm-ի բացակայության պատճառով YouTube-ը չի իդենտիֆիկացնում հայկական կոնտենտը։ Այսինքն՝ տեխնիկական խնդիրների պատճառով Հայաստանում չեն կարողանում գումար աշխատել»,- ասել է Հակոբ Արշակյանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |