Վլադիմիր Կազիմիրով. Մայնդորֆյան հռչակագիրը յուրօրինակ ֆենոմեն է

Վլադիմիր Կազիմիրով. Մայնդորֆյան հռչակագիրը յուրօրինակ ֆենոմեն է PanARMENIAN.Net - Շատ վատ է, որ 15 տարվա ընթացքում այդպես էլ ոչինչ չի արվել վստահության մթնոլորտի ստեղծման համար, հատկապես Ադրբեջանի կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա կարծիքով, Մայնդորֆյան հռչակագիրը, որում ասվում է վստահության միջոցառումների ամրապնդման մասին, յուրօրինակ ֆենոմեն է: «Բոլորովին նոր բան է տեղի ունեցել ղարաբաղյան կարգավորման գործում. երեք նախագահներ ստորագրել են մի փաստաթուղթ, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական եւ խաղաղ կարգավորումը: Ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում եղել է միակ դեպքը, երբ կողմերը նույնատիպ փաստաթուղթ են ստորագրել Թեհրանում 1992թ. մայիսի 7-ին, բայց մայիսի 8-ին Շուշին ազատագրվեց եւ փաստաթուղթն այլեւս անպետք դարձավ»,- ասել է ռուս դիվանագետը:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---