Բաքվում ուսանողուհուն դատապարտել են 400 ժամվա աշխատանքի՝ հերոսի «սխրանքը» կասկածի տակ դնելու համար18 դեկտեմբերի 2019 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Բաքվի պետական համալսարանի ուսանողուհի Նարմին Շահմարզադեին դատարանը դատապարտել է 400 ժամվա ուղղիչ աշխատանքների ֆեյսբության գրառման համար, որտեղ նա կասկածի տակ է դրել Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի «սխրանքը»: Գրառումը, որն արվել է 2018-ի դեկտեմբերին, վրդովմունքի ալիք է բարձրացրել հանրության շրջանում: Աղջկան սկսել են հալածել և պատիժ պահանջել նրա համար: Պատգամավոր Մուսա Գուլիևն առաջարկել է քրեական պատասխանատվության ենթարկել նրան, գրում է JAMNEWS-ը: Դատարանը մի քանի բողոք է ստացել, բայց արդյունքում ընթացք են տվել Իբրահիմովի մոր դիմումին: Նարմին Շահմարզադեն բողոքարկել է որոշումը, բայց մերժում է ստացել: Աղջկան սկզբից մեղադրել են զրպարտության մեջ: Սակայն, արդյունքում այդ հոդվածով նրան արդարացրել են և դատապարտել են վիրավորանք հասցնելու մեղադրանքով: Երբ խոսքը կանանց մասին է, Ադրբեջանում ուղղիչ աշխատանքներ ասելուվ, որպես կանոն, ենթադրում են փողոցներ մաքրելը: Ուսանողուհին դատավճիռն անարդար է համարում: Նա մտադիր է վիճարկել դատավճիռը բոլոր ատյաններում և հասնել ՄԻԵԴ, «քանի որ, դա խոսքի ազատության սահմանափակոըւմ է»: Մուբարիզ Իբրահիմովն ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող է եղել: Նա մահացել է 2010-ին Ադրբեջանի շրջանի Տերտերի շրջանում, շփման գծում: Ըստ ՀՀ ՊՆ տվյալների, նա հատել է սահմանն ու դիվերսիա իրականացրել, որի արդյունքում մի քանի հայ զինվոր է զոհվել: Իբրահիմովին հետմահու Ադրբեջանի հերոսի կոչում է տրվել: 2018-ի դեկտեմբերի 5-ին Նարմինն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «...Բայց եթե սպանում ես ինչ-որ մեկին ոչ մարտի դաշտում, երբ չկա հայրենիքը, մերձավորներիդ ու կյանքդ կորցնելու վտանգ, ապա, իմ կարծիքով, դա դաժանություն է: Գուցե, սպանված հայը ծնվել էր արդեն այդ իրադարձություններից հետո և ոչ մի մեղք չուներ, իսկ ճակատում գտնվելիս, վախ էր զգում ու օրերն էր հաշվում, թե երբ է տուն վերադառնալու...Բայց ինչ-որ մեկը սպանեց նրան՝ մեղադրելով մի բանում, որը նա չի կատարել: Ավելին, եթե Մուբարիզը ողջ մնար ու վերադառնար, հավանաբար, գործ կհարուցվեր ռազմական հանցագործության մասին, քանի որ նա սահմանն անցել էր առանց հրամանի: Իրականում, մարդը, որին մենք հերոս ենք անվանում, սպառնալիքի տակ է դրել պետական քաղաքականությունը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |