Կոսաչով. ՌԴ-ն ափսոսում է, որ Փաշինյանի հայտարարության համարժեքն ադրբեջանական կողմից դեռ չի հնչել![]() 18 դեկտեմբերի 2019 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ափսոսում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԼՂ կարգավորման մասին հայտարարությանը ադրբեջանական կողմից դեռևս նմանաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Այդ մասին ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է ԱԺ-ում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիայն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պիտի հաշվի առնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետաքրքրություններն ու դիրքորոշումները: Նա հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմից նման բովանդակության հայտարարություններ անպայման կլինեն: «Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից», - ասել է նա: ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, անդրադառնալով հարցին, թե ինչու են Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին, հայտարարել է, որ ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի և ՀՀ հետ տարբեր պայմաններով են համագործակցում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |