ՀՔԾ. Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել

ՀՔԾ. Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Այս մասին PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտնեցին հատուկ քննչական ծառայությունից:

ՀՔԾ-ից հաղորդեցին, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ դիզվառելիքի քրեական գործով մեղադրյալ են Սերժ Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Ըստ այդմ՝ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա ևս ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք է դրվել։

Սերժ Սարգսյանը մեղադրվում է դիզվառելիքի գործով շուրջ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Նախկին նախագահի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---