ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Թրամփին իմպիչմենտի է ենթարկել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը  Թրամփին իմպիչմենտի է ենթարկել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 18-ի տևական քննարկումներից ու լսումներից հետո քվեարկության արդյունքում իմպիչմենտի է ենթարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Քննարկումներն ավելի քան ութ ժամ են տևել, թեև 6 ժամ էր սահմանվել:

Դոնալդ Թրամփի իմպիչմենտը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ստիպել է Ուկրաինայի կառավարությանը հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդի նկատմամբ։

Շարունակությունը Կոնգրեսի վերին պալատում է՝ Սենատում, որտեղ արդեն կանցկացվի դատավարություն, ինչպես նախատեսված է երկրի սահմանադրության մեջ։ Սահմանադրությունը Ներկայացիցիչների պալատին տալիս է «իմպիչմենտի լիակատար իրավունք», ինչպես նաև մեղադրանքներ ներկայացնելու իրավունք։ Սակայն Սենատն է, որն անցկացնում է դատավարություն և այն ունի նախագահին հանցագործությունների համար դատապարտելու լիազորություն։

Այսպիսով Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ երրորդ նախագահը, որը ենթարկվել ե իմպիչմենտի Կոնգրեսի ստորին պալատում:

Իմպիչմենտի հայտ ԱՄՆ-ի պատմության ընթացքում ներկայացվել է 45 նախագահներից 4-ի դեմ՝ Թրամփին ներառյալ։

Էնդրյու Ջոնսոնին իմպիչմենտի ենթարկելու պատճառը, Կոնգրեսին հակառակվելով, ռազմական նախարարին աշխատանքից ազատելն էր։ Դատապարտումից նա ազատվել է մեկ ձայնի շնորհիվ։

Ռիչարդ Նիքսոնը հրաժարական է ներկայացրել, նախքան Ներկայացուցիչների պալատը կքվեարկեր իմպիչմենտի հոդվածների վերաբերյալ, որոնցով նա մեղադրվում էր հակադիր քաղաքական կուսակցության գլխավոր շտաբում կատարված կողոպուտի հետաքննությանը խոչընդոտելու համար։

Բիլ Քլինթոնի դեմ իմպիչմենտ է ներկայացվել, երբ նա ստել է՝ հերքելով Սպիտակ տանը փորձաշրջան անցնող աղջկա հետ սեռական կապը։ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել իմպիչմենտին, սակայն 1999թ․ Սենատը արդարացրել է նրան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---