2019-ին ՀՀ-ում 440 կմ ճանապարհ է նորոգվել ու կառուցվել

2019-ին ՀՀ-ում 440 կմ ճանապարհ է նորոգվել ու կառուցվել

PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանում նորոգվել և կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նորոգված ճանապարհների այս ցուցանիշն այնքան է, որքան 2013-2017 թվականներին միասին վերցված:

Փաշինյանի խոսքով՝ 2019-ի նոյեմբեր ամսվա դրությամբ կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ:

«Այս տարի հիմնանորոգվել է ավելի քան 330 կիլոմետր պետական նշանակության ճանապարհ՝ այնքան, որքան 2013-17 թվականներին միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 5 տարում»,- գրել է վարչապետը:

Փաշինյանն անհրաժեշտ է համարել հատուկ ընդգծել, որ նախորդ տարիների համեմատ էականորեն նվազել է ճանապարհների հիմնանորոգման ինքնարժեքը:

«Եթե օրինակ 2014 թ-ին 1 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգումն արժեցել է ավելի քան 200 մլն դրամ, ապա այս տարի նույն աշխատանքները բյուջեի համար արժեցել են երկուսուկես անգամ ավելի էժան՝ մոտ 80 մլն դրամ»,-գրել է Փաշինյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---