Աղքատության մակարդակը ՀՀ-ում նվազել է մինչև 23.5%19 դեկտեմբերի 2019 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում աղքատության մակարդակը 2010 թվականից ի վեր կայուն անկում է գրանցել՝ 2018 թվականին հասնելով 23.5%-ի: Այս մասին հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: Նշվում է, որ ծայրահեղ աղքատությունը, որը սահմանվում է որպես մեկ շնչի հաշվով օրական $1.9-ից պակաս սպառման մակարդակ, շարունակում է մնալ շատ ցածր: «Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների դասում աղքատության մակարդակը (մեկ շնչի հաշվով օրական $3.20) նույնպես նվազել է, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում դրա նվազման տեմպերը դանդաղել են: Հայաստանում աղքատության այս գնահատականը միջինից ցածր եկամուտ ունեցող մյուս երկրների համեմատ զգալիորեն ցածր է»,-ասվում է հետազոտության մեջ: Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է՝ 42.2 % ցուցանիշով, ապա՝ Լոռին (29.4%) և Տավուշը (29.4%): Անդրադառնալով բազմաչափ աղքատության համաթվին (ԲԱՀ)՝ նշվում է,որ այն շարունակում է ազգային մակարդակով նվազել՝ 2018 թվականին հասնելով 23.6 %-ի: Նշվում է նաև, որ կանանց շրջանում աղքատության մակարդակը տղամարդկանց համեմատ փոքր-ինչ ավելի բարձր է: Բազմաչափ աղքատության դեպքում պատկերն այլ է. Հայաստանում յուրաքանչյուր 4 կանանցից մեկն ապրում է բազմաչափ աղքատության պայմաններում: Երեխաների շրջանում աղքատության մակարդակը չափահասների համեմատ ավելի բարձր է: Երեխաների գրեթե 30 %-ը մեծանում է՝ զրկված լինելով հիմնական սպառման կարիքները բավարարելուն անհրաժեշտ դրամական միջոցներից, իսկ մեկ քառորդն ապրում է բազմաչափ աղքատության պայմաններում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |