Ապօրինի որդեգրման գործով «Հանրապետական» ծննդատան տնօրենին կալանավորելու միջնորդություն կա

Ապօրինի որդեգրման գործով «Հանրապետական» ծննդատան տնօրենին կալանավորելու միջնորդություն կա

PanARMENIAN.Net - Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործի շրջանակում Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից՝ հավելելով, որ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200 հոդվածի 3-րդ կետով (Կաշառք ստանալը):

Դեկտեմբերի 18-ի երեկոյան 76-ամյա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա տեղափոխվել էր հիվանդանոց:

Նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի քաղաքացիների կողմից:

Դեկտեմբերի 18-ին նույն գործի շրջանակում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն » ՊՈԱԿ –ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Նույն գործով ձերբակալվել է նաև 1976 թվականին ծնված մեկ քաղաքացի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---