Բարդայի մերձակայքում երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում

Բարդայի մերձակայքում երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտում՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ, օջախի 10 կմ խորությամբ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---