Նոյեմբերին անշարժ գույքի գործարքները 2018-ի համեմատ աճել են 13.9%-ով

Նոյեմբերին անշարժ գույքի գործարքները 2018-ի համեմատ աճել են 13.9%-ով

PanARMENIAN.Net - 2019-ի նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17. 433 իրավունքի պետական գրանցման գործարք, ինչը 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ աճել է 13.9 %-ով:

Երևանում 2019-ի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 2.0 %-ով, իսկ 2018-ի նոյեմբեր ամսվա համեմատ՝ 13.7 %-ով, հայտնում է Կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մարզերի քաղաքներում 2019-ի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 1.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբերի համեմատ՝ 4.7%-ով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---