Դեկտեմբերի 21-25-ը տեղումներ չեն սպասվում

Դեկտեմբերի 21-25-ը տեղումներ չեն սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա2-3 աստիճանով,հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանրապետության մի շարք շրջաններում դեկտեմբերի 20-ին գրանցվում են տվյալ օրվա համար ջերմաստիճանային ռեկորդներ։ Այսպիսով ժամը 13։00 դրությամբ Օձունում օդի ջերմաստիճանը հասել է +18, Ամասիայում և Գավառում +10 աստիճանի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:

Երևանում՝ դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի մոտ 11 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---