Անիին սահմանամերձ Նորշեն գյուղ մտնելու համար այլևս անցագիր պետք չի լինի

Անիին սահմանամերձ Նորշեն գյուղ մտնելու համար այլևս անցագիր պետք չի լինի

PanARMENIAN.Net - 2020 թվականից պատմական Անի քաղաքին սահմանամերձ Շիրակի մարզի Նորշեն (Խարկով) գյուղ մտնելու համար այլևս անցագրի անհրաժեշտություն չի լինի:

Այս մասին, Aravot.am-ի հաղորդմամբ, հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Պետրոսյանը սահմանամերձ դատարկված գյուղի միակ բնակչուհուն` 83-ամյա Վահանդուխտ Մելքոնյանին հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը, ինչպես նաև տրամադրել կես մլն դրամ գումար:

Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատորեն մտնել ներկա պահին հնարավոր չէ: Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող այս գյուղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, անգամ տեղաբնակներն անցագիր են հանում ծննդավայր մտնելու համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---