Մուշում արգելվել են բոլոր հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները

Մուշում արգելվել են բոլոր հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները

PanARMENIAN.Net - Մուշում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները: Մուշի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է դեկտեմբերիի 19-ից սկսած և կավարտվի հունվարի 2-ին:

Հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է «հնարավոր ահաբեկչական hարձակումները կանխելու, (բնակչության) կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով, հայտնում է Ermenihaber-ը:

Նահանգապետարանը նաև նշել է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը թե երկրի ներսում, և թե դրանից դուրս շարունակում են ահաբեկչական խմբավորումների դեմ հաջող ռազմական գործողություններ իրականացնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---