Հարցում. Ամենացածրը գնահատվել է ԿԳՄՍ նախարարի աշխատանքը

Հարցում. Ամենացածրը գնահատվել է ԿԳՄՍ նախարարի աշխատանքը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում նոյեմբերին Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիները նախարարներից ամենացածրը գնահատել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքը: Հարցման տվյալները ներկայացրել է ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նավասարդյանը հավելել է, որ 0-5 բալանոց սանդղակով ամենաբարձր ցուցանիշն ունեն ՊՆ-ն և ԱԻՆ-ը: Այսպես՝ Դավիթ Տոնոյանի գործունեությունը քաղաքացիները գնահատել են 4 բալ, Ֆելիքս Ցոլակյանինը՝ 3.7 բալ, հայտնում է Aysor.am-ը:

Մարզպետներից ամենաբարձրը քաղաքացիները գնահատել են Շիրակի և Գեղարքունիքի մարզպետների աշխատանքները, ամենացածրը՝ Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզպետներինը:

«Վայոց ձորի մարզպետի ցուցանիշը վերաբերում է նախկին մարզպետին, որովհետև նոր մարզպետը վերջերս է նշանակվել, և չեմ կարծում, որ ճիշտ կլինի այս ցուցանիշը նրա վրա տարածել», - ասել է Նավասարդյանը:

Հարցման մասնակիցները պատասխանել են նաև այն հարցին, թե ում օգտին կքվեարկեին քաղաքացիները, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ:

Հարցման արդյունքում պարզվել է նաև, որ «Իմ քայլի» օգտին կքվեարկեր հարցվածների 61.3 տոկոսը, ԲՀԿ-ի օգտին՝ 14.2, ԼՀԿ-ի օգտին՝ 3.9, ՀՅԴ-ի՝ 2.9, ՀՀԿ՝ 1.5, «Սասնա Ծռեր»-ի՝ 1.1, Հայոց Արծիվների՝ 0.6, ԵԼՔ-ի՝ 0.5, ՀԿԿ օգտին՝ 0.5, ՔՈ-ի՝ 0.3, Ադեկվադի՝ 0.2 , ՀԱԿ-ի և «Ժառանգության» օգտին՝ 0.1-ական տոկոս: 7.1 տոկոսը դժվարացել է պատասխանել, 5.3 տոկոսը նշել է՝ ոչ մեկի:

Հարցումներն անցկացվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ը Երևանի բոլոր համայնքներում, ՀՀ 10 մարզերում, մարզկենտորններում, գյուղական համայնքներում: Իրականացվել է 1517 հարցում: Երևանից հարցումների մասնակցածների թիվը կազմել է՝ 33, մարզերից՝ 67 տոկոս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---