Պուտինը շքանշան է հանձնել Տիգրան Սարգսյանին

Պուտինը շքանշան է հանձնել Տիգրան Սարգսյանին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին: Շքանշանը շնորհվել է Սարգսյանի առանձնահատուկ ծառայությունների համար ԵՏՄ զարգացման, ինչպես նաև ՌԴ և ՀՀ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

«Ես պատվավոր առաքելություն ունեմ. ՌԴ բարձր պետական պարգևը՝ Բարեկամության շքանշանը, հանձնել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Մինչ այդ կցանկանայի նշել, որ նա ծանրակշիռ անձնական ավանդ ունի ԵՏՄ զարգացման գործում»,-ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵՏՀ Բարձրագույն խորհրդի նիստում, հայտնում է Sputnik Արմենիան:

Նշվել է, որ ԵՏՀ-ն վերջին 4 տարում աշխատել է առանց խափանումների՝ հաջողությամբ լուծելով ինտեգրման քաղաքականության բոլոր ամենաբարդ խնդիրները:

Փետրվարի 1-ին Տիգրան Սարգսյանին ԵՏՀ ղեկավարի պաշտոնում կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը:

Տիգրան Սարգսյանը գլխավորում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2016-ի փետրվարի 1-ից: Մինչ այդ Սարգսյանը ՀՀ դեսպանն էր ԱՄՆ-ում 2014-ից: 2008-2014 թթ. Սարգսյանը եղել է Հայաստանի վարչապետը, 1998-2007 թթ. ղեկավարել է ՀՀ Կենտրոնական բանկը: 1993-1995 թթ. եղել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահը: Սարգսյանը տնտեսական գիտությունների թեկնածու է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---