ՆԱՏՕ-ի ԽՎ-ն դաշինքին անդամակցելու ծրագիր է առաջարկել Վրաստանին20 նոյեմբերի 2008 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Վալենսիայում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 54-րդ ընդլայնված նիստում հատուկ հռչակագիր է ընդունվել ռուս-վրացական հակամարտության վերաբերյալ: Հռչակագրում ասվում է, որ «ռուսական ռազմական համակազմը դեռեւս մինչ հակամարտության մեկնարկը գերազանցել էր Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում խաղաղապահ ուժերի թույլատրելի քանակը, ինչն էլ պայմանավորեց լարվածության աճը հակամարտության երկու տարածաշրջաններում»: ՆԱՏՕ-ի ԽՎ-ն նշում է նաեւ, որ «օգոստոսին հաճախակի դարձած հարձակումները վրացական գյուղերի վրա սադրանքի պատճառ հանդիսացան, որին, ցավոք, Վրաստանը պատասխանեց ռազմական ուժով»: Վեհաժողովն ընդգծում է, որ Հարավային Օսեթիան եւ Աբխազիան Վրաստանի բաղադիչ մասերն են, եւ այդ փաստը ՌԴ-ն ճանաչել է 2008թ. ապրիլի 15-ի բանաձեւում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ԽՎ-ն անհրաժեշտ է համարում հակամարտության անկախ քննությունը: Հռչակագիրը հակամարտության լուծման միակ ուղին համարում է քաղաքական երկխոսությունը եւ բանակցությունները եւ կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարություններին ու խորհրդարաններին աջակցել միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում եւ աջակցել էներգակիրների տարանցմանը Վրաստանի տարածքով` ռուսական էներգետիկ ռեսուրսներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու նպատակով: Վեհաժողովը կոչ է արել դաշինքի անդամ երկրներին դաշինքին անդամակցելու ծրագիր առաջարկել Վրաստանին եւ օգնել նրան վերականգնել պատերազմի ժամանակ տուժած ենթակառուցվածքները, սատարել ժնեւյան բանակցություններին` Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հակամարտությունների կարգավորման փոխընդունելի լուծումներ գտնելու համար, պահպանել կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում տեւական կայունության պահպանման համար, հորդորել ՌԴ-ին կատարել հրադադարի մասին համաձայնագրի պահանջները: Խորհրդարանական վեհաժողովը նաեւ գրանցել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումներին, որտեղ Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստում տրվեց, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |