ՌԴ-ն $3 մլրդ կվճարի Ուկրաինային Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ21 դեկտեմբերի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը գազի հարցի վերաբերյալ եռակողմ բանակցությունների արդյունքում համաձայնություն է տվել $3 մլրդ պարտքը վճարել Ուկրաինային, ըստ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Անդրեյ Երմակը։ «Մենք տուն ենք վերադառնում շատ լավ նորություններով։ Մենք կունենանք տարանցման պայմանագիր Ուկրաինայի համար շահավետ պայմաններով։ Այդ պայմանավորվածությունների շնորհիվ Ուկրաինան կստանա 3 մլրդ պարտքը Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ»,-ասել է նա, գրում է Ինտերֆաքսը։ 2018-ի փետրվարի ավարտին Ստոկհոլմի արբիտրաժը «Նաֆտոգազի» և «Գազպրոմի» միջև երկու արբիտրաժային վեճի արդյունքներով պարտավորեցրել էր ռուսական ընկերությանը $2,56 մլրդ վճարել՝ հաշվի առնելով տոկոսները այդ գումարը հասել է $3 մլրդ-ի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |