Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի ՀՖՖ նախագի պաշտոնում. Նա պաշտպանում է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը21 դեկտեմբերի 2019 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, «Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Այս մասին Խորեն Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն՝ հավելելով, որ պաշտպանելու է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը: «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր հանդիպել եմ ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։ Արմենի հետ միասին արձանագրեցինք, որ հայկական ֆուտբոլի զարգացման շուրջ ունենք նույնական տեսլական։ Չնայած որոշ հարցերում մենք ունենք տարբերվող մոտեցումներ, սակայն քննարկման արդյունքում մենք հանգել ենք այն եզրահանգմանը, որ ընդհանուր առմամբ կարող ենք համատեղ ուժերով հայկական ֆուտբոլը դուրս բերել նոր մակարդակի»,- հայտնել է Հովհաննիսյանը: Նա նշել է, որ ամեն ինչ կանի, որ Արմեն Մելիքբեկյանին հաջողվի իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնց մասին իրենք զրուցել են։ ՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին ՀՖՖ արտահերթ ժողովում։ ՀՖՖ ղեկավարի պաշտոնի համար այս պահին երկու թեկնածու կա՝ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |