Վարչապետ. Հայաստանը համատարած աղբով է ծածկված

Վարչապետ. Հայաստանը համատարած աղբով է ծածկված

PanARMENIAN.Net - Հայաստանը համատարած աղբով է ծածկված և տպավարություն կա, թե մարդիկ հաշտ են այդ աղբի հետ:

Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ՝ հավելելով, որ աղբի վերամշակման գործարան ունենալու ուղղությամբ քննարկումներ են տարվում:

«Մեր երկրում շատ երկար ժամանակ աղբի հետ ձևավորվել են ներդաշնակ հարաբերություններ: Աղբի հետ հարաբերություններում հաշտության մթնոլորտ է, այս իրավիճակը պետք է փոխվի: Հայաստանում պետք է այս իրավիճակը փոխվի, մենք աղբին պետք է պատերազմ հայտարարենք: Ես չեմ ասում, որ այդ պատերազմում մենք բլից-կրիգով կարող ենք լուծել: Առնվազն անհատական մակարդակում աղբի նկատմամբ անհանդուրժողականության գիծ պետք է որդեգրենք»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը հիշեցրել է, րո համայնքների ղեկավարները կեղծ հաստիքներով կեղծ մարդկանց են աշխատանքի ընդունել և միլիոնավոր դրամներ դուրս գրել, սակայն նույն այդ համայնքները աղբի մեջ են:

«Առաջին միտքը, որ գալիս է այն է, որ եթե քաղաքացիները համայնքային նշանակության խնդիրները ձևակերպեին, այդ գյուղապետերը ժամանակ և կարողություն չէին ունենա այդ չարաշահումները թույլ տալու»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ աղբի հանդեպ հանդուրժողականությունն է, որ Հայաստանում հանդուրժում են կոռուպցիան, չարաշահումները և բազմաթիվ այլ ոլորտների «աղբը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---