Լատվիան պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար20 նոյեմբերի 2008 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Լատվիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ռիգայում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Մարիս Ռիեկսինչի հետ էր: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին Մարիս Ռիեկսինչը նշեց, որ Լատվիայի իշխանությունները կարեւորում են Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը եւ պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նախարար Նալբանդյանը, շնորհավորեց Մարիս Ռիեկսինչին նոյեմբերի 18-ին նշվող Լատվիայի պետականության 90-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նա ընդգծեց, որ Հայաստանի եւ Լատվիայի բարեկամական հարաբերությունները ակտիվորեն զարգանում են եւ հայկական կողմը մտադիր է հետեւողական ջանքեր գործադրել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունները աշխուժացնելու համար: Երկուստեք նշվեց Հայաստանի եւ Լատվիայի միջեւ լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցության ծավալման համար: Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների ենթատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Ռիեկսինչը մտքեր փոխանակեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության գորոծողությունների ծրագրի իրկանացման ընթացքի, եւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության վերաբերյալ: Հայաստանի եւ Լատվիայի արտգործնախարարները առարկայական քննարկում ունեցան Եվրոպայում համապարփակ անվտանգության ապահովման խնիրների շուրջ: Էդվարդ Նլաբնադյանը նշելեց գոյություն ունեցող համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը: Անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը Հայաստանի եւ Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին դրանք բացառապես խաղաղ միջոցներով կարգավորումը: Նախարար Ռիեկսինչը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողությանը: Մարիս Ռիեկսինչի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Հանդիպմանը մանրամասն քննարկվեցին նաեւ Հարավային Օսեթիայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այնուհետեւ երկու երկրների արգործնախարարները այցելեցին Լատվիայի Անկախության հուշարձան, ուր պատվո պահակախմբի ստուգայց կատարելուց հետո ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |