Տոնոյանը՝ 2019-ի մասին. Համալրվել է ԶՈւ սպառազինությունը, բարելավվել զինվորների սնունդը

Տոնոյանը՝ 2019-ի մասին. Համալրվել է ԶՈւ սպառազինությունը, բարելավվել զինվորների սնունդը

PanARMENIAN.Net - Անցնող 2019-ը ՀՀ պաշտպանության նախարարության համար հաջողված էր բոլոր առումներով:

Այս մասին տարեվերջյան ամփոփիչ հոլովակում հայտնել է ՀՀ պաշտապնության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով, որ բարելավել է զինծառայողների սննդի որակը և համալրել Զինված ուժերի սպառազինությունը:

Տոնոյանը նշել է, որ անցնող տարին հատկապես նշանավորվել է նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. բանակը համալրվել է նորագույն ռազմական տեխնիկայով:

«Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը հակառակորդի համար լինելու է ավելի մահաբեր»,-ասել է պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով զինծառայողների սննդի որակի բարելավմանը՝ նախարարը նշել է, որ այժմ զինծառայողներին մատուցվում է բարձրորակ և բազմատեսակ սնունդ:

«Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,- ասում է նախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---