Ավստրիայից ՀՀ հնարավոր կլինի հասնել «մշտական» ավիատոմսով

Ավստրիայից ՀՀ հնարավոր կլինի հասնել «մշտական» ավիատոմսով

PanARMENIAN.Net - Austrian Airlines ավիաընկերությունն ավիացիոն «մշտական» տոմս է ներմուծել, որը թույլ է տալիս 10 թռիչք կատարել Վիեննայից և Վիեննա ֆիքսված գնով և ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում:

Ինչպես հայտնում է Avianews-ը, թռիչքների հնարավոր ուղղությունները ներառում են Եվրոպայի 60 քաղաք, այդ թվում՝ Երևանը:

Նման ավիատոմսերը 2 տիպի են: City Pass-ը (449 եվրոյից - 45 եվրո մեկ թռիչքի համար) թույլ է տալիս թռիչքներ կատարել Վիեննայի և ընտրված որևէ քաղաքի միջև: Europe Pass-ը (799 եվրոյից - 80 եվրո մեկ թռիչքի համար), որը ներառում է թռիչքները Վիեննայից դեպի 60 քաղաքներից յուրաքանչյուրը:

Չնայած նշված է, որ City Pass-ի գինը սկսվում է 449 եվրոյից, Երևանի համար այսօրվա դրությամբ ամենացածր գինը €2,219 է:

Ամենացածր գինը գործում է, երբ ուղևորն ընտրում է թռիչքի ամրագրումը մեկնումից առնվազն 60 օր առաջ՝ Սուբծննդյան և Զատկի տոների բացառությամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---