Հայաստանը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությանը` որպես երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության կարեւոր ձեւաչափ

PanARMENIAN.Net - Լատվիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաեւ Լատվիայի Սեյմում, ուր հանդիպում ունեցավ Սեյմի նախագահ Գունդարս Դաուձեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Անդրիս Բեռզինչը, հայ-լիտվական միջխորհրդարանական համագործակցության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյեվսը:



Լիտվացի խորհրդարանականների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկու երկրների հարաբերություններում խորհրդարանների դերակատարությունը, նշելով` որ Հայաստանը կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտությանը` որպես երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակծության կարեւոր ձեւաչափ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---