Երեւանում ընթանում են քաղաքական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցությունները ղարաբաղյան խնդրի շուրջ20 նոյեմբերի 2008 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հանդիպումները քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ մշտական են լինելու: Այդ մասին Երեւանում քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք առաջին անգամ ենք հանդիպում այս ձեւաչափով` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հետագայում այս ձեւաչափը կպահպանվի պետության առջեւ կանգնած կարեւոր խնդիրների քննարկման համար: Հասարակության համար նման հանդիպումները շատ կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս լսել միմյանց եւ ըստ հնարավորության միասնական դիրքորոշում ձեւավորել»,-ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ նման հանդիպումները երբեմն կարող են արտագնա լինել: Պետության նախագահն ընդգծել է, որ հանդիպումները կանցկացվեն փակ ձեւաչափով: Նրա կարծիքով, այս ձեւաչափը հնարավորություն կտա ազատ արտահայտել իրենց տեսակետները: «Ինչ վերաբերում է փակ ձեւաչափին, ապա դա նշանակում է, որ մենք կարող ենք մեկնաբանել քննարկման ընթացքը, անմիջական հղումներ չանելով նրանց, ով բարձրաձայնեց այս կամ այն տեսակետը»,-նշել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |