Արմեն Մելիքբեկյանը` ՀՖՖ նախագահ (վիդեո) 23 դեկտեմբերի 2019 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը: Նրա օգտին քվեարկել է 13 հոգի, մյուս թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի, 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ քվեարկությանը մասնակցել է 23 պատվիրակ, մեկ պատվիրակ ներկա չի եղել և մեկ պատվիրակ չի քվեարկել՝ անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու պատճառով: ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու՝ «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Ավելի վաղ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված «Անի» ֆուտբոլային ակումբի ղեկավար Խորեն Հովհաննիսյանը հանել էր իր թեկնածությունն ու հայտարարել, որ սատարում է Արմեն Մելիքբեկյանին: Նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրեց հրաժարականի դիմում: Վանեցյանի հետ հրաժարական տվեց նաև հիմնականում իշխանական կազմ ունեցող գործկոմը: Նախկին ԱԱԾ ղեկավարը ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացավ լարված մթնոլորտում՝ նշելով, սակայն, որ իր այդ քայլը հայկական ֆուտբոլի առողջացման համար է և ինքն իր վրա է վերցնում Իտալիայի հավաքականից 9-1 հաշվով կրած պարտության պատասխանատվությունը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |