Պապիկյան. Համայնքների խոշորացման գործընթացը 2021-ին ամբողջությամբ կավարտվի![]() 23 դեկտեմբերի 2019 - 17:40 AMT PanARMENIAN.Net - 2021 թվականին ամբողջությամբ կավարտվի համայնքների խոշորացման գործընթացը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը նշել է, որ սուբվենցիոն ծրագրերից ավելի շատ կարողանում են օգտվել խոշոր և խոշորացված համայնքները, իսկ փոքր համայնքներն, ըստ նրա, ի վիճակի չեն այդ ծրագրերից օգտվել, հայտնում է Panorama.am-ը: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ խոշոր համայնքներն աչքի են ընկնում նաև կազմակերպական դրական միտումով: «Մենք կարծում ենք, որ համայնքների հետագա խոշորացումը մեր կառավարության առաջիկա անելիքների մեջ է: 2020 թվականին խոշորացումները լինելու են ըստ իրավիճակի: Այսինքն` եթե կունենանք համայնքներ, որտեղ կստեղծվեն իրավիճակներ, ինչպես օրինակ ստեղծվել է Իջևան համայնքում, մենք կխոշորացնենք այդ համայնքները»,-ասել է նախարարը։ Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ նաև օրենսդրական փոփոխություններ են իրականացնում։ Վերջինը, ըստ նրա, տեղական հանրաքվեների ինստիտուտի վերափոխումն էր, երբ համայնքներին խորհրդատվական ձայնի հնարավորություն է տրվում, որ նրանք կարողանան իրենց ձայնը հանրաքվեի միջոցով լսելի դարձնել: Սուրեն Պապիկյանը նաև ասել է, որ առաջիկայում հանրային քննարկման կդրվի հանրապետության բոլոր խոշոր և խոշորացված համայնքերում համամասնական ընտրակարգի ներդրման հարցը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նաև, որ Մեղրին կգազաֆիկացվի:«Մեղրիի գազաֆիկացման համար պատրաստ ենք տրամադրել գումար: Համայնքի կողմից և որոշակի ֆինանսներ տրամադրած սուբյեկտի կողմից իրականացվել է նախագիծը: Կառավարությունը պատրաստակամություն հայտնել է, տարեվերջին այդ գումարի փոխանցումը կկատարենք, Մեղրին կգազաֆիկացվի: Ուղղակի ֆիզիկապես միանգամից հնարավոր չէ ամեն ինչ անել»,- ասել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |