24 դեկտեմբերի 2019 - 10:38 AMT
Բաբլոյանի և Բաբայանի քրգործով մեղադրականը չի հաստատվել

Աժ նախկին խոսնակ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, գործը կուղարկվի լրացուցիչ քննության: Այդ մասին տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը, և որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ»,-ասել է նա։

Խաչատրյանի խոսքով`որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ: