24 դեկտեմբերի 2019 - 11:00 AMT
Քաղցր նվերներ «Գրանդ Քենդիից»` երեխաներին

2019-ին ևս, ավանդույթի համաձայն, «Գրանդ Քենդիից» քաղցր նվերներ են ստացել հանրապետության բոլոր մանկատների, հատուկ դպրոցների, ցերեկային խնամքի հաստատություների 2137 երեխան:

Արդեն տարիների փորձով նրանք գիտեն՝ Ամանորը հենց այս քաղցրավենիքի համն ունի:

Սիրված հերոսներն էլ, Ձմեռ պապի գլխավորությամբ, երեխաներին տոնական օր են պարգևել: