24 դեկտեմբերի 2019 - 11:30 AMT
2020-ից օլիմպիադաներում մեդալ ստացած աշակերտները կրթաթոշակ կստանան

2020-ից միջազգային ու հանրապետական օլիմպիադաներում մեդալ ստացած բոլոր աշակերտներն անվանական կրթաթոշակ կստանան։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը եռապատկել է կրթաթոշակների բյուջեն՝ այն դարձնելով 35 միլիոն դրամ»,-ասվում է գրառման մեջ:

2019-ի օգոստոսին Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում անցկացված «Աստղագիտութուն» առարկայից միջազգային 13-րդ օլիմպիադայում:

2019-ի հուլիսին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21- 30-ն անցկացված քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի մոտ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։