Թուրք դիվանագետը Բարակ Օբամային հետ է պահում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց20 նոյեմբերի 2008 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Թուրք-ամերիկյան հարաբերությունները յուրահատուկ են: Թուրքիան միակ իսլամական երկիրն է, որը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, հանդիսանում է ԱՄՆ գործընկերը: Ընդհանուր արժեքներն ու գաղափարները, համատեղ ազգային շահերը հանդիսանում են մեր հարաբերությունների հիմքը եւ կազմում ժողովրդավարության մի մասը»,- ԱՄՆ նոր նախագահ Բարակ Օբամային իր ուղերձում գրում է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուկ Լողօղլուն: Նրա խոսքերով, ներկայիս թուրք-ամերիկյան հարաբերությունները կայուն են եւ համեմատաբար ջերմ: «Սակայն ամերիկյան զորքերը Իրաք չթողնելու մասին թուրքական խորհրդարանի 2003թ. մարտի 1-ի որոշումը հեշտ չէր: Հայկական հարցի վերաբերյալ բանաձեւերի առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսի անվճռականությունը եւ Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկիչների դեմ համագործակցության ուշացված որոշումը դարձան սառեցման պատճառը: Դուք հնարավորություն ունեք բարելավելու մեր հարաբերությունները»,- նշվում է նամակում, որը հրապարակվել է թուրքական Hurriyet թերթում:Թուրք դիվանագետը նշում է, որ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս Թուրքիայի բնակչության շրջանում ԱՄՆ-ի մասին շատ անբարենպաստ կարծիքը, եւ դա, նրա կարծիքով, ընդգծում է հանրային դիվանագիտության իրականացման անհրաժեշտությունն այն բանի համար, որպեսզի «շահասիրեն թուրքերի սրտերը»: «Հայ եւ այլ հակաթուրքական լոբբիստների ջանքերը կարող են հանգեցնել մեր հարաբերությունների սառեցմանը: Դուք պետք է համոզեք թուրքական հասարակությանը ձեր ազնվության եւ անշահախնդրության մեջ ու ճանապարհ չտաք առանձին խմբերի պահանջներին, հատկապես երբ դրանք բավական կասկածելի են»,- նշում է Լողօղլուն: Նա Բարակ Օբամայի ուշադրությունը դարձրել է եւս երկու հարցի վրա, որոնք հետարքրքում են Թուրքիային` Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսում ու PKK դեմ պայքարում Միացյալ Նահանգների օգնությունը: «Դրանք մեր հարաբերությունների գլխավոր բաղկացուցիչներն են: Կոնգրեսի ցանկացած բանաձեւ, որն աջակցում է հայկական մեղադրանքներին, անուղղելի վնաս կհասցնի եւ ձեր դեմ կվերականգնի Թուրքիային: Բացի այդ, դա չի օգնի խնդրի լուծմանը եւ այն դրական քայլերին, որոնք նկատվում են հայ-թուրքական հարաբերություններում: Ընդհակառակը, Դուք պետք է խրախուսեք դրական միտումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում` երկխոսության կարգավորման եւ հաշտեցման համար»,- ընդգծել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |