«Կենտրոնի» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

«Կենտրոնի» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

««Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ, ՀՀ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,– գրել է Աբրահամյանը:

Դեկտեմբերի 24-ին «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Վարդուհի Մելտոնյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ մոտ 60 հոգով հարձակվել են լրագրողի և օպերատորի վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---