Առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման միասնական հարթակ` Ամերիաբանկից

Առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման միասնական հարթակ` Ամերիաբանկից

PanARMENIAN.Net - Ամանորին ընդառաջ Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով` ներկայացնելով առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման հարթակը, որտեղ ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները:

Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների:

Փնտրելով իրենց նախընտրելի անշարժ գույքն այս հարթակից` այցելուները հնարավորություն կունենան տեսնելու առաջնային շուկայի բնակարանները և առանձնատները մեկ վայրում և տարբեր չափանիշների հիման վրա կատարել ընտրություն օնլայն տարբերակով:

Ընտրելով գույքը հարթակից՝ այցելուն կարող է Բանկին ներկայացնել վարկի վերաբերյալ հետաքրքրվածության օնլայն հայտ, որից հետո Բանկից կապ կհաստատվի այցելուի հետ և ընդամենը 1 աշխատանքային օրվա ընթացքում կներկայացվեն վարկավորման մանրամասները: Օնլայն հայտի շնորհիվ ընտրված անշարժ գույքը նախնական կամրագրվի:

Հարթակի առավելություններից է նաև պարզ վարկային հաշվիչների առկայությունը: Առաջին հաշվիչի միջոցով այցելուները կարող են նախնական պատկերացում ստանալ, թե ինչ գումարի վարկի համար դիմել` նշելով իրենց (առկայության դեպքում համավարկառուի) զուտ ամսական եկամտի ու առկա վարկային մարումների չափը: Երկրորդ հաշվիչի օգնությամբ հնարավոր է հաշվարկել վարկի ամսական մարումների չափը` ելնելով գույքի գնից, կանխավճարից և վարկավորման պայմաններից (ժամկետ և տոկոսադրույք):

Կայքում այցելուները կարող են տեսնել ամբողջական ինֆորմացիա կառուցապատողների մասին՝ իրենց կոնտակտային տվյալներով, ինչպես նաև ծանոթանալ հիփոթեքային վարկավորման մանրամասներին՝ այցելելով պայմանների էջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---