Մարության. Տրանսպորտային նոր ցանցը կներդրվի վարկային միջոցներով

Մարության. Տրանսպորտային նոր ցանցը կներդրվի վարկային միջոցներով

PanARMENIAN.Net - Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրումը կիրականացվի վարկավորման միջոցով, քաղաքապետարանի և կառավարության միջև արդեն համաձայնություն կա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կառավարության հետ արդեն մենք արդեն եկել ենք համաձայնության, որ սա արվելու է վարկի միջոցով: Բնականաբար, գումարը բավականին մեծ է, համայնքը այդքան գումար չունի, և պետությունն այս հարցում պետք է օգնի համայնքին»,- ասել է Մարությանը՝ նշելով, որ քնարկվել են վարկի տրամադրմանը և տրանսպորտային ցանցի գործարկանն առնչվող հարցեր:

Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար հատկացվելիք վարկային միջոցները կտրամադրվեն միջազգային բանկերի կողմից, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչքան ու քանի տոսկոսվ: Քաղաքապետը նշել է, որ այդ գումարը կարող է տատանվել $120-250 մլն-ի միջև՝ կախված մոտեցումից: Մարությանի խոսքով՝ գործընթացը մեծ գումարներ և պատասխանատվություն է պահանջում:

«Ի վերջո, պետք է այս համակարգը ճիշտ աշխատի, միայն ավտոբուս գնելով չէ: Շատերը պատկերացնում են, որ ավտոբուս գնելով հարցը ավարտվում է, բայց այդտեղ ամենահեշտ պրոցեսը հենց ավտոբուս գնելն է: Ամենադժվար պրոցեսը՝ թե ինչպես են այդ ավտոբուսները աշխատելու, ինչ համակարգով, ինչ գնով»,-ասել է Մարությանը՝ հավելելով, որ գործընթացը երկար է կարող է թվալ, բայց իրենք մեկ տարի է, ինչ զբաղված են այդ հարցով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---