Երևանի տրանսպորտային նոր ցանցին անհրաժեշտ մոտ 850 ավտոբուսի համար փետրվարին մրցույթ կհայտարարվի![]() 25 դեկտեմբերի 2019 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար պահանաջվում է մոտ 850 ավտոբուս, որոնց մատակարարման համար 2020-ի փետրվարին մրցույթ կհայտարարվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ նախատեսվում է ավտոբուսները մատակարարել փուլերով: «Ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020-ի ընթացքում: Ավագանու նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է՝ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել Կառավարության և դոնոր կազմակերպության հետ: Նախնական տեղեկատվությամբ, 2020-ի փետրվարին Երևանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի»,-գրել է Կարապետյանը: Քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ այս փուլում համապատասխան մասնագետներ են ներգրավվում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցութային փաթեթները նախապատրաստելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |