Մխիթարյանի «կարիճ» գոլը՝ BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում

Մխիթարյանի «կարիճ» գոլը՝  BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ 2016-ին խփած «կարիճ» գոլը ներառվել է տասնամյակի ֆուտբոլի պատմության ամենահիշարժան իրադարձությունների ցանկում։

Ցանկը կազմել է բրիտանական BBC-ն՝ ներկայացրելով ֆուտբոլի ամենահիշարժան իրադարձությունները՝ սկսած 2010 թվականից:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանի կարիերան իրադարձություններով լի չէր, բայց հայ կիսապաշտպանն Օլդ Թրաֆորդում հավերժ կհիշվի իր հմտության շնորհիվ, որը Ժոզե Մոուրինյոն անվանել էր «ֆուտբոլի գեղեցկությունը»-ասվում է հոդվածում։

Մխիթարյանը գոլը խփել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ» հանդիպման ժամանակ, «Յյունայթեդն» այդ խաղում հաղթել է 3:1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---