ԳՇ պետ. Համալրում ու թարմացնում ենք զենքը Նախիջևանի ուղղությամբ26 դեկտեմբերի 2019 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը համալրում և թարմացնում է զենքը Նախիջևանի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը ներկայում գործակցում է Թուրքիայի հետ՝ Նախիջևանի ուղղությունը ուժեղացնելու համար: Նա հավելել է, որ Հայաստանի սահմաններին հայկական ուժերի գերիշխող դիրքերը 30-40% ավելի շատ են, քան հակառակորդինը: Արտակ Դավթյանի խոսքով՝ կոնկրետ Նախիջևանի ուղղությունում կան որոշ փոփոխություններ, բայց դրանք էական չեն, հայտնում է Shantnews.am-ը: Գեներալը նաև տեղեկացրել է, որ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացրել, որոնք թույլ են տալիս ավելի արագացնել զորքերը առաջնագիծ հասցնելը՝ նախկին 3 ժամվա փոխարեն հիմա 40 րոպե կտևի: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնել է նաև, որ ներկայումս ունեն զենքի գնման 80 պայմանագիր, որոնց մի մասը երկարաժամկետ են ու կնքվել են նախկին իշխանության օրոք: Դավթյանի խոսքով՝ Սու-30 ինքնաթիռների պայմանագիրը կնքվել է նոր իշխանությունների կողմից: Ինչ վերաբերում է «ՏՈՐ» հակաօդային զինատեսակին, Դավթյանը բնորոշեց, որ և՛ նախկին, և՛ նոր իշխանությունների աշխատանքի արդյունք է: Նա ասաց, որ որոշումը կար, սակայն սառեցված էր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |